Չինացի գիտնականները Lուսնի հողի նմուշներում ջուր են հայտնաբերել
ՉԺՀ-ի գիտնականները Լուսնի հողի նմուշներում ջուր են հայտնաբերել, որը երկիր է հասցվել 2020 թվականի դեկտեմբերին «Չանյե-5» ապարատով: Այս մասին շաբաթ հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։
Նշվում է նաև, որ ջուրը հայտնվել է լուսնային հողում մեծ մասամբ արևային քամու շնորհիվ։
2020 թվականի նոյեմբերի 24-ին Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից գործարկվել է «Չանչժեն-5» հրթիռ-կրիչը, որը Լուսին է ուղարկել «Չանյե-5» սարքը: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին վերադարձվող «Չանյե-5» պարկուճը հաջողությամբ վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում, ապարատը երկիր է հասցրել լուսնային ապարների 1731 գրամ նմուշներ:
Չինաստանը դարձել է վերջին 44 տարվա ընթացքում առաջին պետությունը, որն իրականացրել է Լուսնի մակերևույթից երկրաբանական ապարների տեղափոխման առաքելությունը: