Ռումինիայում 570 դոլար տուգանք է սահմանվել կտորից դիմակ կրելու համար
Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուսիան Բոդեն ասել է, որ հունվարի 8-ից կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար է դրա բացակայությանը և կպատժվի մոտ 570 դոլար տուգանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Փորձագետներն ասում են, որ «Օմիկրոն» շտամը շատ արագ է տարածվում և շատ վարակիչ է, այս պայմաններում դիմակ կրելը կարևոր է վարակի տարածումը կանխելու համար»,- ասել է Բոդեն։
Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները կվերահսկեն անվտանգության միջոցառումների պահպանումը։
Համաձայն կանոնների, որոնք Ռումինիայում ուժի մեջ են մտել հունվարի 8-ից, երկրի 5 տարեկանից բարձր բոլոր բնակիչները պետք է հանրային վայրերում կրեն վիրաբուժական պաշտպանիչ դիմակներ կամ FFP2 դիմակներ։