Ղազախստանի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ
Ղազախստանի արեւելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3 հազար մարդ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի ոստիկանությունը։
«Ոստիկանության տվյալներով՝ երկրի արևելքում անկարգություններին մասնակցել է առնվազն 3000 մարդ, 500-ը բերման է ենթարկվել, ավելի քան 25 ոստիկան վիրավորվել է»,- ասվում է պետական Khabar 24 հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Արևելյան Ղազախստանի շրջանի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, իրավիճակը Սեմեյ քաղաքում վերցվել է վերահսկողության տակ։
Բացի դրանից, մարզի ղեկավարը նշել է, որ բնակիչները ժամանակին կստանան բոլոր սոցիալական նպաստներն ու աշխատավարձերը, և հորդորել է չտրվել սադրանքներին։
Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ից։