Գերմանիան դադարեցրել է պաշտպանական արտադրանքի վաճառքը Ղազախստանին. ԶԼՄ-ներ
Գերմանիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական արտադրանքի վաճառքը Ղազախստանին։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով DPA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի իշխանություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, որպեսզի նման ապրանքների արտահանում Ղազախստան այլեւս չիրականացվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
2021 թվականին Գերմանիան Ղազախստանի հետ պաշտպանական արտադրանքի մատակարարման 25 պայմանագիր է հաստատել։ Ընդհանուր արժեքը կազմել է 2.2 մլն եվրո, Գերմանիայից զենքի արտահանման ընդհանուր ծավալն անցյալ տարի կազմել է 9 մլրդ եվրո, այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Եգիպտոսին: