Լեհաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Ֆիորենտինա»
Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը Բեռլինի «Հերտայից» վարձակալությամբ տեղափոխվեց «Ֆիորենտինա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը Ֆլորենցիայի թիմում հանդես կգա 19 համարի խաղաշապիկով։
Ընթացիկ մրցաշրջանում Կշիշտոֆ Պյոնտեկը «Հերտայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Պյոնտեկը 2018-2019-ին հանդես է եկել իտալական «Ջենոայում», 2019-2020-ին՝ «Միլանում»։