Եղիսաբեթ Երկրորդն իր կյանքից ջնջե՞լ է Հարիին և Մեգան Մարքլին
Շուտով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում մեծ առիթ կլինի, որպեսզի դրա բոլոր ներկայացուցիչները հավաքվեն։ Փետրվարի 6-ին կլրանա 70 տարին, ինչ Եղիսաբեթ Երկրորդը թագավորում է: Պաշտոնապես նշելու հանդիսավոր միջոցառումը նախատեսվում է միայն ամռանը։
Իհարկե, առաջին բանը, որ մտածում են թագավորական ընտանիքի երկրպագուները եւ փորձագետները, ներկա կլինեն արդյոք տոնակատարությանը սկանդալային Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին: Այն բանից հետո, երբ Հարին եւ նրա կինը հրաժարվել են թագավորական լիազորություններից, արքայազն Մեծ Բրիտանիա է այցելել ընդամենը երկու անգամ՝ իր պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը եւ ողբերգական մահով կյանքից հեռացած մոր՝ արքայադուստր Դիանայի պատվին հուշարձանի բացմանը:
Թագավորական փորձագետ Ջոնաթան Սակերդոտին Royally US-ի փոդքասթում իր գործընկերների հետ քննարկել է կայանալիք իրադարձությունը:
«Կարծում ենք, որ Մեգանն այս ամռանը կայցելի Մեծ Բրիտանիա։ Այդ ժամանակ թագուհին առաջին անգամ կտեսնի իր ծոռնուհուն՝ Լիլիբեթին», - ասել է փորձագետներից մեկը:
«Իսկ ինձ լուրեր են հասել, որ Հարին կրկին առանց Մեգանի կգա։ Դքսուհին հասկանում է, որ իրեն չեն սիրում Բրիտանիայում։ Ուստի շատերը վստահ են, որ նրանք կգտնեն ցանկացած պատճառ, որպեսզի չգան», - ասել է Ջոնաթան Սակերդոտին։ «Բայց, իհարկե, ինչ էլ որ նրանք անեն, ցավոք, դա ուշադրություն կգրավի։ Եթե նա չգա, բոլորը կսկսեն դա քննարկել։ Իսկ եթե գա, ապա նրան կուղղվի ողջ ուշադրությունը», - հավելել է նա։