Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում։
Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են նաեւ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հետագա բանակցությունների ձեւաչափը։