Չիլիի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Չիլիի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի նավահանգստային Անտոֆագաստա քաղաքից` համանուն շրջանի վարչական կենտրոնից (մոտ 310 հազար մարդ) մոտ 349 կմ հարավ-արեւմուտք: Օջախը գտնվել է 11.6 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։