Ղազախստանի նախագահն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը շաբաթ օրը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Տոկաեւը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել օբյեկտների եւ ենթակառուցվածքների վերականգնմանն Ալմաթիում եւ ապստամբների հարձակումներից տուժած այլ շրջաններում:
Բանախոսների թվում էին գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության հանձնաժողովի նոր ղեկավարը եւ ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները:
Տոկաեւը հայտարարել է, որ «ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են անվտանգության գործառույթներ իրականացնել Նուր-Սուլթանում, ինչը հնարավորություն է տվել տեղացի իրավապահներին Ալմաթի ուղարկել` հակաահաբեկչական օպերացիային մասնակցելու համար»։