Բելառուս խաղաղապահները սկսել են Ղազախստանի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության իրականացումը
Բելառուսի խաղաղապահ ուժերի ռազմական զորախումբը սկսել է Ղազախստանի ռազմական ենթակառուցվածքի մի շարք կարեւոր օբյեկտների պաշտպանության առաջադրանքների կատարումը, այս մասին «ԲԵԼՏԱ»-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ղազախական կողմի հետ պայմանավորվածությամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զինծառայողները ներգրավված չեն երկրում կարգուկանոն հաստատելու համար ընթացող օպերատիվ եւ մարտական միջոցառումներում», - ասվում է մամուլի ծառայությունում։
Բելառուս զինծառայողները շարունակում են, նախատեսվածի համաձայն, կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Ոչ բնականոն իրավիճակներ չեն գրանցվել։