Ոստիկանությունը կրկին սկսել է պարեկություն իրականացնել Ղազախստանի Ակտաու քաղաքի կենտրոնում
Ոստիկանությունը կրկին սկսել է պարեկություն իրականացնել Ղազախստանի Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում, իրավիճակը հանգիստ է, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։
«Ակտաուի կենտրոնական հրապարակում ոստիկանները նորից սկսել են պարեկություն իրականացնել։ Քաղաքում հանրահավաքներ են անցկացվում հունվարի 2-ից, սակայն երկու օր առաջ իրավապահները դադարեցրին հրապարակում տիրող իրավիճակի վերահսկումը։ Քաղաքում իրավիճակը հանգիստ է: Ցուցարարները շարունակում են մնալ հրապարակում` մի քանի տասնյակ մարդ»,- ասվում է «Sputnik Ղազախստան»-ի հաղորդագրության մեջ։