Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանը հունվարի 8-ին նախատեսում է վեց միջազգային չվերթ իրականացնել
Նուր-Սուլթանի օդանավակայանը ծրագրում է շաբաթ օրը վեց միջազգային չվերթ իրականացնել, չորս չվերթ չեղարկվել է: Այս մասին հայտնում է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հունվարի 8-ին օտարերկրյա ավիաընկերությունները նախատեսում են վեց միջազգային չվերթ իրականացնել Նուր-Սուլթան քաղաքից դեպի Դուբայ, Մինսկ, Կալինինգրադ քաղաքներ, չորս չվերթ դեպի Մոսկվա եւ Ֆրանկֆուրտ քաղաքներ չեղարկվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ Ալմաթիի, Ակտաուի, Թուրքեստանի, Շիմքենթի եւ Կոստանայի օդանավակայաններից չեղարկվել է 21 միջազգային չվերթ, այդ թվում՝ դեպի Մոսկվա, Բաքու եւ Մինսկ ուղղություններ։