BMW-ն ներկայացրել է քրոսովեր, որը փոխում է թափքի գույնը
BMW-ն ներկայացրել է էլեկտրական քրոսովերի կոնցեպտային տարբերակը, որը կոչվում է Flow: Դրա առանձնահատկությունն այն է, որ այն կարող է իրական ժամանակում փոխել թափքի գույնը՝ դրա համար անհրաժեշտ է միայն սեղմել կոճակը, գրում է Motor-ը։
Լաս Վեգասում էլեկտրոնիկայի ցուցահանդեսում բավարացիները ցույց են տվել, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան, որն առաջարկում է «աննախադեպ անհատականացման ներուժ», ինչպես նաեւ բացահայտել դրա գաղտնիքը. այն օգտագործում է թվային E-Ink, ինչպես էլեկտրոնային գրքերում:
BMW iX Flow-ի թափքը ծածկված է լազերի օգնությամբ կտրված ePaper հատվածներով։
Յուրաքանչյուր պարկուճ պարունակում է բացասաբար լիցքավորված սպիտակ եւ դրական լիցքավորված սեւ պիգմենտներ, որոնք էլեկտրաստիմուլյացիայի ժամանակ «հավաքվում» են մակերեսի վրա՝ ներկելով մարմինը ցանկալի գույնով:
Ըստ մշակողների՝ E-Ink-ը էներգիա կխնայի. օրինակ՝ շոգ եղանակին սպիտակ թափքն ավելի շատ լույս կարտացոլի, ինչը նշանակում է, որ ավելի քիչ էներգիա կծախսվի սառեցման վրա։ Տեխնոլոգիան արդեն խոստացել են արտադրական BMW-ների համար, սակայն դրա հայտնվելու ժամկետները դեռ հստակեցված չեն։