Ալմա Աթայում ձերբակալվել է «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը․ ձերբակալվել է ավելի քան 3800 մարդ
Կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ, այդ թվում «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը ձերբակալվել են հատուկ օպերացիայի ժամանակ, հաղորդում է Sputnik Ղազախստանը։
«Հանցագործներից առգրավվել է տարբեր տեսակի եւ տրամաչափի 4 կիսաավտոմատ հրացան, զրահահամալիր, սառը զենք եւ զրահապատ մեքենա»,-հայտնել են ԶԼՄ-ները։
Ղազախստանի ողջ տարածքում ձերբակալվել է 3811 մարդ, հաղորդում է Atameken Business-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին։
26-ը լիկվիդացվել է, 26 մարդ վիրավոր է, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։