«Միսս Հայաստան 2021» Սոնա Դավթյանը՝ իր հաղթանակի, բնական արտաքինի, պլաստիկ վիրահատություններին դեմ լինելու ու նախասիրությունների մասին
«Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող՝ 20-ամյա Սոնա Դավթյանը նախկինում գեղեցկության մրցույթների մասնակցության փորձ չի ունեցել, մոդելինգով էլ զբաղվել է կարճ ժամանակով: Սոնան սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալարեն եւ անգլերեն բաժնում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշեց, որ «Միսս Հայաստան»-ին որոշել է մասնակցել առաջարկը ստանալուց հետո: Գեղեցկուհին ոչ միայն պատմել է իր մասին, այլեւ՝ խոսել հաղթանակից հետո իր զգացողություններից:
«Հիմա շատ ավելի պարտավորված եմ զգում, քանի որ մի ամբողջ ազգի օրինակելի մարդ են ինձ ճանաչում եւ այժմ ինձանից սպասելիքները մեծ են։ Մարդիկ շատ են ուրախացել իմ հաղթանակով՝ ծանոթ-անծանոթ, մոտիկ-հեռու։ Ես այդ փաստից շատ եմ հուզվել…»,-ասաց Սոնան՝ հավելելով.
«Հաղթանակն ինձ ապացուցեց մի բան, որ եթե ցանկանում ես հաջողություն ունենալ, աշխատել է պետք, քո սեփական ուժերին հավատալ է պետք, Աստծուն է պետք հավատալ, եւ որ իսկապես նա, ով սրտով եւ մտքով մաքուր է, վաղ, թե ուշ կգնահատվի։ Հաղթանակն ինձ տվեց մի հրաշալի հնարավորություն, որ կարողանամ մարդկությանը հիշեցնել բնական գեղեցկության մասին։ Կաշխատենք ամեն հնարավոր եղանակ օգտագործել հօգուտ մեզ, մեր երկրի, որպեսզի ներկայանանք միջազգային հարթակներում»։
«Միսս Հայաստան 2021» տիտղոսակիր գեղեցկուհին արտաքինում չունի պլաստիկ վիրահատություններ ու այլ կոսմետիկ միջամտություններ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: