Ղազախստանը կարող է գլուխ հանել առանց ՀԱՊԿ-ի օգնության. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ը կարծում է, որ Ղազախստանն ի վիճակի է վերացնել անկարգությունները երկրում՝ առանց ՀԱՊԿ-ի ներգրավման: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Անհասկանալի է, թե ինչու է Ղազախստանի ղեկավարությունը զգում որևէ արտաքին օգնության կարիք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։