Կոլումբիացի լեգենդար թմրաբարոն Պաբլո Էսկոբարի որդին քննադատել է Netflix-ի «Նարկո» սերիալը
Կոլումբիացի լեգենդար թմրաբարոն Պաբլո Էսկոբարի որդին՝ Սեբաստիան Մարոկինը (իսկական անունը՝ Խուան Պաբլո Էսկոբար), մեկնաբանել է «Նարկո» սերիալի ճշմարտացիությունը: Այս մասին գրում է kp.ru։
Նարկոբարոնի ժառանգորդը հայտնել է, որ երբ գրել է իր երկրորդ գիրքն իր խմբագրին առաջարկել է այդ սերիալի եւ հոր մասին այլ ֆիլմեր ներառել այնտեղ: Բայց ստացել է պատասխան, որ դա շատ կարեւոր չէ։
Սեբաստյանը հավելել է, որ երբ թողարկվել է հայտնի «Նարկո» նախագծի երկրորդ սեզոնը, նա բազմաթիվ սխալներ է գտել։
«Ես շատ սխալներ եմ գտել թե առաջին, թե երկրորդ եթերաշրջանում։ Դրանք 28-ն են։ Նույնիսկ ընթերցողներն ինձ օգնեցին սխալներ գտնել։ Իմ հոդվածը կարդացել է ավելի քան 3 միլիոն մարդ։ Նույնիսկ Հնդկաստանում գրել են այդ մասին։ Ես մտածեցի՝ ինչ է տեղի ունենում, դա այնքան հեռու է», - տարակուսել է Մարրոկինը։