Bentley-ն վաճառքի ռեկորդ է սահմանել 2021 թվականին
Անցնող տարին բարդ էր ավտոարտադրողների մեծամասնության համար՝ մասերի պակաս, ձեռնարկությունների աշխատանքի դադարեցում, լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, գրում է Motor-ը։
Այնուամենայնիվ, որոշ բրենդներ ոչ միայն դրական են ավարտել 2021-ը, այլ սահմանել են իրենց ռեկորդները։ Այսպիսով, պատմության մեջ լավագույն տարին եղել է Bentley-ի համար, որը վաճառել է 14 659 շքեղ ավտոմեքենա՝ 31 տոկոսով ավելի, քան անցյալ տարի։
Հատկանշական է, որ 2020 թվականի արդյունքը Bentley-ի համար ամենահաջողն էր այդ պահին։ Նախորդ տարի ամբողջ աշխարհում վաճառվել է ապրանքանիշի 11 206 մեքենա։
Bentley-ն չի բացահայտում մոդելի մանրամասն վիճակագրությունը, սակայն նշում է, որ Bentayga ամենագնացը մնացել է ամենավաճառվողը անցած տարվա ընթացքում՝ կազմելով վաճառքի ավելի քան 40 տոկոսը: 2021 թվականի համար այն վաճառվել է ռեկորդային թվով օրինակներով, ինչը Bentley-ն բացատրում է հիբրիդային տարբերակի թարմացմամբ։
Continental GT-ն լավ արդյունք է ցուցաբերել․ դրան բաժին է հասել վաճառքի 33 տոկոսը, գնորդների 60 տոկոսը ընտրել է կուպե, իսկ 40 տոկոսը՝ GTC կաբրիոլետ։
Վաճառքի շուկայում առաջատար են Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաները, որտեղ գնվել է 4212 մեքենա՝ 39 տոկոսով ավելի, քան 2020 թվականին։ Երկրորդ տեղում է աշխարհի ամենահեղինակավոր ավտոշուկան՝ 4033 վաճառված Bentley-ով եւ 40 տոկոս վաճառքով։ Եվրոպայում գնվել է 2520 մեքենա, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 1651, հայրենի Մեծ Բրիտանիայում՝ 1328, Մերձավոր Արեւելքում՝ 915 ավտոմեքենա: