Աֆղան աղջիկները հագել են տղամարդու հագուստ և բողոքի ակցիա են իրականացրել
Աֆղան աղջիկները յուրօրինակ ակցիա են անցկացրել։ Որպես բողոք իրենց իրավունքների ոտնահարման դեմ՝ կանայք հագել են տղամարդկանց աֆղանական հագուստ։ Այս մասին հայտնում է Sputnik Աֆղանստանի տելեգրամյան ալիքը։
Նրանց խոսքով՝ գործողությունները նպատակ ունեն ցույց տալ աշխարհին, որ ժամանակակից աֆղանները նախկինի նման չեն և չեն հանդուրժի թալիբների կառավարության ճնշումները։