Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում 2022-ին
Ըստ Միացյալ Թագավորության Օդերևութաբանական բյուրոյի գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝ 2022 թվականին կանխատեսվում է նախաարդյունաբերական շրջանի (1850-1900թթ.) միջին ջերմաստիճանից 0,97°C- 1,21°C -ով (կենտրոնական գնահատականով՝ 1,09°C) բարձր միջին գլոբալ ջերմաստիճան, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արդեն ութ տարի անընդմեջ ջերմաստիճանը 1°C-ով գերազանցում է նախաարդյունաբերական ջերմաստիճանի մակարդակին։ Եվ սա՝ չնայած շարունակվող Լա Նինյա բնական երևույթի (առաջանում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի կենտրոնական եւ արևելյան շրջաններում մակերևութային ջրային շերտի նորմայից ցածր ջերմաստիճանի նվազման պայմաններում, սովորաբար հանգեցնում է ջերմաստիճանի նվազման համաշխարհային մասշտաբով), որն ունի սառեցնող ազդեցություն: