ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարում Ուկրաինայի պատճառով Եվրոպայում ռազմական հակամարտությունը
ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում նոր ռազմական հակամարտություն Եվրոպայում Ուկրաինայի պատճառով, ուստի կարևոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից ուժերի կուտակումը չի դադարում, այն շարունակվում է։ Սա մեզ ազդանշան է ուղարկում Եվրոպայում զինված հակամարտության իրական ռիսկի մասին։ Ուստի Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա «դրական ազդանշան» է անվանել հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացման որոշումը։
«Մենք կլսենք Ռուսաստանի մտահոգությունները։ Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկումը, ինչպես միջուկային, այնպես էլ սովորական, ռազմական թափանցիկությունը»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։