Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ` կասկածի տակ դնելով իր հոգեկան առողջությունը
Երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով ամբողջովին մերկ։
Նա սելֆի է արել հայելու դիմաց՝ կրելով միայն գուլպաներ, իսկ ինտիմ հատվածը ծածկել է սրտաձև էմոջիով։ «Կանացի ազատ էներգիան երբեք այսքան լավը չի եղել», - այսպես է նա մակագրել կադրը:
40-ամյա աստղի հրապարակումը ստացել է 2 միլիոն հավանում։ Նա անջատել է այս և մի քանի այլ հրապարակումների մեկնաբանությունները. երգչուհու բաժանորդները պարբերաբար փորձում են նրան ակնարկել, որ էջի բովանդակությունը չափազանց անկեղծ է դարձել և անհանգստացած են նրա հոգեկան առողջության համար։
2021 թվականի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրեց Սփիրսի հոր խնամակալությունը։ Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակել է իր սոցիալական շրջանակը, ստիպել է իրեն աշխատել, դեղամիջոցներ ընդունել և թույլ չի տվել հղիանալ։
Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը հայտնել էր, որ 13 տարվա մեջ առաջին անգամ մեկ բաժակ կարմիր գինի է խմել։