Ռունի Մարան Օդրի Հեփբերնի մասին կենսագրական ֆիլմում կխաղա դերասանուհու դեր
«Apple» ընկերությունը հայտարարել է լեգեդար դերասանուհի Օդրի Հեփբերնի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումների մասին, գրում է Deadline-ը։ Գլխավոր դերը բաժին է հասել Ռունի Մարային («Վիշապի դաջվածքով աղջիկը»)։ Բացի այդ՝ Ռուnի Մարան կդառնա «Նախաճաշը Թիֆանիի մոտ»-ի աստղի մասին ժապավենի պրոդյուսերը։
Բելգիական արմատներով դերասանուհի Հեփբերնը նկարահանվել է այնպիսի կուլտային ֆիլմերում, ինչպիսիք են «Նախաճաշը Թիֆանիի մոտ», «Իմ հիասքանչ լեդի», «Ինչպես գողանալ միլիոն», «Սաբրինա» եւ «Հռոմեական արձակուրդներ»։ Նա ընդհանուր առմամբ հինգ անգամ «Օսկար» մրցանակi է առաջադրվել լավագույն դերակատարման համար՝ 1953թ․-ին հաղթելով «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
Հեփբերնի ազդեցությունն ու կարիերան չէին սահմանափակվում դերասանական գործունեությամբ, նա ոճի կուռք էր, ֆրանսիացի դիզայներ Յուբեր դը Ժիվանշիի մուսան եւ իր կյանքի մեծ մասը նվիրել է բարեգործությանը։ Նա 1980-ականներին փաստացիորեն ավարտել է դերասանական գործունեությունը՝ դրա փոխարեն կենտրոնանալով հումարիտար նախագծերի վրա եւ սերտ համագործակցել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ։ Նա 63 տարեկանում մահացել է Շվեյցարիայում։