«Արտահայտվել է հին վնասվածքը»․ Ավրաամ Ռուսոն ԱՄՆ-ում բարդ վիրահատության կենթարկվի
Երգիչ Ավրաամ Ռուսոն բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել երկուհազարականների կեսերին կատարված հարձակումից հետո։ Այսօր հայտնի է դարձել, որ արտիստը գտնվում է ԱՄՆ հոսպիտալներից մեկում։ Ռուսոն դրական է տրամադրված եւ չի կասկածում, որ վիրահատական միջամատությունը հաջող կանցնի։
«Արտահայտվել է հին վնասվածքը, որը Ավրաամը 2006թ․-ին ստացել է հարձակման արդյունքում։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակ վիրահատության ընթացքում ճզմվել է ոտքի երակը՝ խուսափելու համար արյան լուրջ կորստից ու մահվանից։ Սակայն դա իր հերթին հետագա 15 տարիների ընթացքում խանգարում էր արյան շրջանառությունն Ավրաամի օրգանիզմում։ Այժմ հոսպիտալացումը պայմանավորված է երակը կրկին բացելու անհրաժեշտությամբ՝ նորմալ շրջանառությունը վերականգնելու համար»,- նշել է երգչի ներկայացուցիչ եւ ընկեր Աննա Լիբերմանը։
Ծանրաբեռնված գրաֆիկը երգչին թույլ չէր տալիս վիրահատությունն ավելի վաղ անել։ «Նախորդ տարվա սկզբին Մոսկվա մեկնելու առաջին իսկ օրվանից Ավրաամի գրաֆիկը ծրագրված էր րոպե առ րոպե։ Սկսվել են նրա նկարահանումները հեռուստանախագծերում, համերգեր, ելույթներ երկրի առաջատար դաշնային ալիքներում։ «НТВ»-ի «Սուպերսթար․ վերադարձ» մրցույթում նրա մասնակցությունը եւս շատ ժամանակ եւ ուժ էր պահանջում։ Այդ պատճառով Ավրաամը հնարավորություն չուներ պրոցեդուրային դիմելու»,- «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում ասել է Աննա։