Սպիտակ տուն. ԱՄՆ-ն հարց է ուղղում՝ արդյոք ՀԱՊԿ-ն օրինական հիմքով է հրավիրվել Ղազախստան
ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Ղազախստանում Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին տեղեկություններին եւ հետաքրքրվում է՝ արդյոք նրանց օրինական հիմքով են հրավիրել երկիր։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք ուշադիր հետեւում ենք տեղեկություններին այն մասին, որ ՀԱՊԿ-ն իր հավաքական խաղաղապահ ուժերն է ուղարկել Ղազախստան»,-ճեպազրույցում ասել է Փսակին։
«Մենք հարցեր ունենք այս խնդրի բնույթի եւ օրինական լինելու վերաբերյալ»,-հավելել է նա։