Չինաստանի կենտրոնական հատվածում պայթյուն է որոտացել
Հյուսիսային Կորեայի ղեակավարություն ու Ազգային օլիմպիական կոմիտեն 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին եւ Չինաստանի ղեկավարությանը հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել Խաղերին, հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։
«ԱՄՆ-ն Պեկինի Օլիմպիական խաղերի հաջող բացման դեմ գործողություններում ավելի է ակտիվանում։
Մենք չենք կարող մասնակցել Խաղերին թշնամական ուժերի եւ պանդեմիայի պատճառով։ Ամբողջովին աջակցում ենք մեր չինացի ընկերներին Խաղերի կազմակերպման աշխատանքներում»,- նշվում է Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարությունում (kcna.kp)։
Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը չէր մասնակցել նաեւ 2021-ին անցկացված Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ երկրին զրկել է մինչեւ 2022թ․ դեկտեմբերի 31-ը օլիմպիական շարժման հետ կապված գործունեությունից։