Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 300 միլիոնը
Համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 300 միլիոնը։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 7-ին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Նշվում է, որ ուրբաթ առավոտվա ժամը 08.00-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը կազմել է 300 095 481 մարդ, մահացու ելքերի թիվը՝ 5 472 039։
Նույն օրն ավելի վաղ ԱՀԿ-ն տեղեկացրել էր մեկ օրում COVID-19-ով վարակման ռեկորդային թվի մասին։ Կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակը վերջին 24 ժամում հայտնաբերվել է 2 618 130 մարդու մոտ։
Նշվում է, որ դա ամենամեծ ցուցանիշն է մեկ օրվա համար համավարակի սկզբից ի վեր։ Բացի այդ, ԱՀԿ-ն թարմացնում է համապատասխան հակառեկորդը երրորդ օրն անընդմեջ։
Հունվարի 3-ին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեեւը կարծիք էր հայտնել, որ 2022 թվականից կորոնավիրուսի համավարակը կմտնի գրիպի սեզոնային համաճարակների ռեժիմ։
Նրա խոսքով՝ որպես գրիպ COVID-19-ի ընկալման ռեժիմը կարող է մտնել դեղերի օգտագործման հուսալի արձանագրությունների ընդունման դեպքում։
Նույն օրը Դանիայի Հանրային առողջապահության վարչության (SSI) տեխնիկական տնօրեն Թիրա Գրոուվ Քրաուզեն կարծիք է հայտնել, որ օմիկրոն շտամի տարածումը կարող է արագացնել համավարակի ավարտը։