Բայդենը մեղադրել է Թրամփին նախընտրական կեղծիքի մեջ, ինչը Կապիտոլիումի վրա հարձակման պատճառ է դարձել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի մեղադրել է իր նախորդին Կապիտոլիումի գրոհը սադրելու մեջ...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի մեղադրել է իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին ու նրա կողմնակիցներին այն բանում, որ նրանք «դանակը դրել են դեմոկրատիայի կոկորդին» նախընտրական կեղծիքով, որը սադրել էր անցած տարվա մահասփյուռ հարձակումը Կապիտոլիումի վրա, տեղեկացնում է Associated Press-ը։
«Առաջին անգամ մեր պատմության մեջ նախագահը ոչ թե պարզապես պարտվեց ընտրություններում, այլ փորձեց կանխել իշխանության խաղաղ փոխանցումը, երբ կատաղած ամբոխը ներխուժեց Կապիտոլիում։ Չի կարելի երկիրը սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես»,- ասել է Ջո Բայդենը Կապիտոլիումի իրադարձությունների տարելիցի իր ելույթում։
ԱՄՆ նախագահը կոչ արեց ամերիկացիներին հիշել այն մասին, ինչ տեսել են հունվարի 6-ին իրենց աչքերով՝ ոստիկանության վրա հարձակվող եւ ցուցափեղկեր կոտրող ամբոխ, Համադաշնության դրոշ Կապիտոլիումում, կախաղաններ՝ տեղադրված դրսում՝ փոխնախագահին կախելու կոչերով, «եւ այս ամենը՝ այն ժամանակ, երբ Թրամփը նստած էր Սպիտակ տանը եւ հեռուստացույցով էր նայում»։