Ղազախստանի ՆԳՆ-ն հերքել է Նուր Սուլթան զենք մտցնելու փորձի մասին տեղեկությունը
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան զենք մտցնելու փորձի մասին տեղեկությունը չի հաստատվել, տեղեկացնում է Хабар 24-ը։
Զենքի մասին Хабар 24-ի թղթակցին տեղեկացրել էր դիտակետը պահող զինծառայողը։
Բայց ՆԳՆ-ում տեղեկությունը չեն հաստատել։
«Գերատեսչությունում նշել են, որ իրավիճակը Նուր Սուլթանում կայուն է եւ գտնվում է իրավապահ մարմինների լիակատար հսկողության տակ»,- նշում է հեռուստաալիքը։