Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345518դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 594 856, վերջին մեկ օրում` 3889 նոր թեստավորում:
Վերջին տվյալներով ապաքինվել է 332 588 անձ` վերջին մեկ օրում 130 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7997 է: