Էրդողանը Տոկաևին ասել է, որ Անկարան հետեւում է իրադարձություններին Ղազախստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ղազախստանում լարվածությունը կնվազի, նրա խոսքով, Անկարան ուշադրությամբ հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստիի»-ն` վկայակոչելով «Անադոլու»-ն:
«Նախագահ Էրդողանը Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Անկարան ուշադիր հետեւում է Ղազախստանի իրադարձություններին եւ համերաշխ է Ղազախստանի հետ։ Տոկաեւի հետ զրույցում Էրդողանը հույս է հայտնել, որ Ղազախստանում հնարավորինս շուտ նոր կառավարություն կձեւավորվի եւ որ երկրում լարվածությունը հնարավորինս արագ կնվազի»,- հայտնում է գործակալությունը։