Բրիթնի Սփիրսը 13 տարվա մեջ առաջին անգամ մեկ բաժակ կարմիր գինի է խմել
Երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում հայտնել է, որ 13 տարվա մեջ առաջին անգամ մեկ բաժակ կարմիր գինի է խմել:
Նա կարողացել է դա անել, քանի որ 2021 թվականին ազատվել է հոր` Ջեյմի Սփիրսի խնամակալությունից։ «Առաջին բաժակ կարմիր գինին անցած շաբաթավերջին: Ես սպասել եմ 13 տարի, սա բավական երկար է»,- գրել է նա։
«Մի աշխարհում, որտեղ բոլորն իրավունք ունեն խոսելու, մեքենա վարելու, ալկոհոլ գնելու, զվարճանալու, ես ներողություն եմ խնդրում հանրության առաջ չարաճճիություն անելու համար: Ինչի՞ մասին եմ ես մտածում։ Ոչ ոք կատարյալ չէ»,- ասել է 40-ամյա աստղը։
Բացի այդ, Բրիթնի Սփիրսը դժգոհել է քննադատական մեկնաբանություններից։
2021 թվականի նոյեմբերին Սփիրսը խոստովանել է, որ 13 տարվա մեջ առաջին բաժակ շամպայնն է խմել։ Այսպիսով, նա նշել էհոր խնամքից իր հեռանալը:
2021 թվականի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրեց Սփիրսի հոր խնամակալությունը։ Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակել է իր սոցիալական շրջանակը, ստիպել է իրեն աշխատել, դեղամիջոցներ ընդունել և թույլ չի տվել հղիանալ։