Նիկարագուայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Նիկարագուայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Աղբյուրի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուա քաղաքից մոտավորապես 126 կմ հարավ-արևմուտք (բնակչությունը ՝ շուրջ 973 հազար մարդ): Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:
Ցունամիի վտանգի, զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։