Աչքիս Ղազախստանն էլ հանձնի թուրքերին․ համացանցը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 6-ի գիշերը, որպես ՀԱՊԿ խորհրդի նախագահ, հայտարարությամբ հանդես եկավ, ինչից պարզ դարձավ, որ որոշում է կայացվել խաղաղապահ զորքեր ուղարկել Ղազախստան՝ «այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։
Այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ․ հայ և այլազգի օգտատերերը Փաշինյանին հիշեցնում էին, թե ինչպես է նա եկել իշխանության։ Քննադատություններին չէին զիջում նաև ծաղրական և հումորային գրառումները։ Ստորև ներկայացնում ենք դրանցից որոշները․
«Էրատո ջոկատը մեկնում է Աստանա, որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերի Տոկաևին, մինչև տենան ինչա ըլնում»։ Սարգիս Օհանջանյան
«Հայոց այրուձին դեռ հնուց էր սեփական սահմանները թողած կայսեր խաթր քուշանների դեմ էն կողմերը կռվում»։ Նիկոլայ Թորոսյան
«Առաջարկում եմ Հայաստանից Ղազախստան ուղարկել Էրատո հատուկ ջոկատը ու Ստյոպիկ Սաֆարյանին: Դժվար օգուտ տան, բայց հույս կա, որ հետ չեն գա»։ Վազգեն Սաղաթելյան
«Սկզբից ինքը ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից էր
Հետո ինքը հեղափոխությունով եկավ իշխանության
Հետո համաձայնվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ուղարկել ուրիշ երկրում հեղափոխության դեմն առնելու
Հետո իրա կողմնակիցները վերապրեցին կոգնիտիվ դիսսոնանս»։ Անժելա Էլիբեգովա
«Երևանում մարտի 1 2008 թ անկարգությունների հիմնական կազմակերպիչը ինչի համար դատապարտվել է, զորքա ուղարկում Ղազախստան՝ որպեսզի նույն անկարգությունները կանխի»։ Մարատ Ղահրամանյան
«Էրատո ջոկատը պատրաստ է աջակցել բարեկամ Ղազախստանին»։ Գոռ Դավթյան
«Հայաստանը զորք է ուղարկում Ղարա... չէ, չէ, Ղազախստան»։ Կարպիս Փաշոյան
«Փաստորեն ՀԱՊԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ մտնում ա Ղազախստան ու դա հայտարարվում ա Կապիտուլյանտի շուրթերով: Հայաստանում խուժանությամբ իշխանությունը զավթածը զորք է ուղարկում Ղազախստան հեղափոխությունը ճնշելու համար: Մինչև վերջ փչացնում են Գիքորին ռուսները ու քիչ են անում:
Հ.Գ. Հույս չունենաս, որ քո համար ՀԱՊԿ-ը ստեղ զորք ա ուղարկելու!!!»։ Նարեկ Սամսոնյան
«նիկոլի ստատուսը կարդալուց հետո Ղազախստանի իշխանությունները որոշեցին նա վսյակիյ հետ վերցնեն դիմումը ՀԱՊԿ-ից»։ Անժելա Էլիբեգովա
«Ուզում եմ տեսնեմ են ծնողների դեմքը, որոնք տղա չեւնեն Արցախը պաշտպանելու համար, բայց պատրաստ են իրենց զավակներին ուղարկել Ղազախստան»։ Կորյուն Գրիգորյան
«Փաստորեն, կուսակցապետությունը, պարտությունն ու կուլիսային առևտուրը, չտես նեոլիբերալ օրակարգը, հեղափոխության արժեքների ուրացումը, տո էլ չգիտեմ եղածներից որը թվարկեմ, էդ սաղ հեչ, ՀԱՊԿ-ը Ղազախստան պիտի զորք ուղարկեր, որ սկսեինք կասկածել, որ ԿԱՐՈՂ Ա Հայաստանում մեր ուզած ժողովրդավարությունը չի հաստատվել»։ Arthur Rosencrantz
«Ղազախները էդքան թասիբ կունենա՞ն, որ զորք ուղարկելուց հետո էլ չգան ավտո տանելու ստեղից... սաղ տարան, այ մարդ, օպելը դառել ա նոռմալ ավտոյի գին»։ Գագիկ Մամուլյան
«Երեխեք բայց կարող ա մեզ զորք պետք չի էլ, ուղարկել ա, որ պրծնի»։ Vadz Ghazaryan
«Նիկոլը որոշեց ՀԱՊԿ զորք ուղարկել Ղազախստան, կանխելու սիրո համերաշխության հեղափոխությունը»։ Արթուր Միքայելյան
«Աննան գնալու՞ է ՀԱՊԿ գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերի»։ Աշոտ Հովհաննիսյան
«Ղազախներ ջան, մի քիչ էլ համբերեք էսա գալիս ա ձեր երկրի 80 տոկոսը հանձնի ադրբեջանին...»։ Նարեկ Սամսոնյան
«Աչքիս Ղազախստանն էլ հանձնի թուրքերին․․․»։ Ռազմիկ Դավոյան
«Նիկոլը դարձավ Ռուսաստանի ֆելդմարշալ. ռուսական զորքը մտցրեց Հայաստան, Ադրբեջան, հիմա էլ՝ Ղազախստան»։ Աղասի Ենոքյան
«Տոկաևը, իմանալով՝ ով է ՀԱՊԿ-ում նախագահում, հիշեց Սովետական քարտեզներն ու լացեց»։ ダビ エボ
«Նիկոլ, հանկարծ չփորձվես, չլնեմ-չիմանամ մի օր այ սենց Հնդկաստանի ներքաղաքական իրավիճակին ես խառնվել»։ Հայկ Փոդիյան
«Ինչու եք խառնվել իրար։ Մարդը իրեն իշխանության բերած փողոցին ուղիղ տեքստով ասում ա` թույլ չեմ տա, որ էդ հիմարությունը կրկնեն մեր բարեկամ ժողովուրդները…»։ Վարուժան Բաբաջանյան
«- А от Астаны до Нурсултана пешком долго идти?
- Никол Воваевич, с какой целью интересуетесь?
- Я просто…
- Это один и тот же город
- А там «духов» кепки где можно заказать?
- Вы войска высылать будете?
-Да,да, конечно. Просто…а как на казахском будет «нахкиннер»? Это не мне, я для друга спрашиваю…»։ Անժելա Էլիբեգովա
«Ղազախստանի հպաաաարտ քաղաքացիներին ճնշելը իր սուրբ պարտականությունն է: Ղազախստանում նախկինները չպետք է հեռանան: Եվ ընդհանրապես փողոցով իշխանության գալը տեռորիզմ է և հանցագործություն»։ Կարեն Քոչարյան
«Ղազախ առ ղազախ պատատասխան եք տալու, ոչ մի ղազախ չի պլստալու»։ Տիգրան Հակոբյան
«… և փրկեա ղազախ ժողովուրդին նիկոլից»։ Նարինե Ավանեսյան Գաբրիելյան
«Դոն նիկոլը հարցին իտոգ ա տալիս»։ Հայկ Փոդիյան
«Ղազախներին ջարդելու պլանը Նիկոլին ցույց չտաք. ֆեյսբուքում կգրի»։ Գևորգ Էմին-Տերյան
«Լավ խեղճ նիկոլը ինչ անի՞, էդ ՀԱՊԿը նախկիններն են ջեբը քցել»։ Անժելա Էլիբեգովա
«Իսկ կլինի՞, որ Նիկոլի ուղարկելիք զորքը բաղկացած լինի միայն ՔՊ-ից, ինքն էլ դեմից ձիով գնա։
#ինչպեսազատվելփորձանքից»։ Գևորգ Էմին-Տերյան
«Հայկական կողմը կմիջամտի Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը՝ առաջարկելով լուծում, որը ընդունելի լինի և ղազախ ժողովրդի համար, և կիսաղազախ, և ընդիմության, և թե իշխանության համար: Որոշումն ընդունելի կլինի, և թուրքերի, և ռուսների համար, հաճույք կպատճառի ամերիկացիներին, կբավարարի եվրոպացիներին՝ դժգոհ չթողնելով ոչ մեկին: Այս տիեզերական միջնորդական առաքելություն իրականացնող մեր ներկայացուցիչներին հորդորվել է՝ առաքելությունն իրականացնելիս բացօդյա տարածքներում չծխել»։ Բաբկեն Պիպոյան
«Ղազախստանը դիմեց ՀԱՊԿին։
Այսինքն զուտ տեսականորեն Փաշինյանը կարա օգնի ու չթողնի փողոցային ուժերին իշխանության գալ Ղազախստանում։ Դա կլինի #ՀեգնանքներիՀեգնանքը»։ Նարեկ Մարգարյան
«Որոշել էի Սուրբ Ծննդյան երեկոն քաղաքականությամբ չապականել, բայց ասեք, որ հորքուրի գանձ ա։
Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը զորք ա ուղարկելու Ղազախստան' ճնշելու տեղի ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը - հանուն ուժեղ թյուրքական պետականության։
«Մենք իհարկե թույլ չենք տա, որ Ղազախստանում կրկնվի 2018-ի հայկական սցենարը ու Ղազախստանը պառակտվի։ Մեզ Ադրբեջանի թույլ դաշնակիցներ պետք չեն»- նշել է ժողովրդի վարչապետը հետգրությամբ»։ Դավիթ Հայրապետյան
«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի
նիկոլ փաշինյան»։ Տիգրան Քոչարյան
«Սաղ նախկիններն են մեղավոր, իրենք են ՀԱՊԿ մտնելով ՀԱՊԿ անդամ երկրներին երաշխավորել, որ ՀԱՊԿ անդամ երկրներում հեղափոխությունները պետք է խեղդել և այնտեղ հեղափոխություններ լինել չեն կարող: Էլ ի՞նչ էր հնարավոր անել:
Հ.Գ. Չխնդաք՝ սրան էլ՝ հաաաա, ճիշտ ա, ասողներ կլինեն»։ Բաբկեն Պիպոյան
«Էս տխմարները ՀԱՊԿ-ի շրջանակներում զորք են ուղարկում Ղազախստան: Գիտեք ինչո՞ւ: Սրանց միակ նպատակը նա է, որ մի քանի ամիս հետո էլ, նույն իրավիճակում, իրենց հրավերը չմերժեն...
Հ.Գ. Լավ է չի գրել .«Խաչատուրովի արև»»։ Կարեն Քոչարյան