Նաոմի Քեմփբելը՝ թմրանյութերից կախվածությունից ազատվելու մասին
Նաոմի Քեմփբելը էմոցիոնալ հարցազրույց է տվել Ջոնաթան Ռոսսին՝ պատմելով այն մասին, որ բարկության դեմ պայքարելն ուղղակիորեն փրկել է իր կյանքը: Հարցազրույցի վերջում մոդելն անգամ արտասվել է:
«Ես լրջորեն զբաղվել եմ բարկությունս հաղթահարելով: Բարկությունն ընդամենը էմոցիա է: Կային որոշակի բաներ, որոնք ես ստիպված էի ընդունել»:
Թմրանյութերի մասին խոսելիս, մոդելն ասել է. «Ես չեմ ցանկանում վերադառնալ դրան: Կապ չունի՝ ինչից ունեք դուք կախվածություն, եթե անգամ դա աշխատանքն է: Դա ընդամենը իրականությունից փախչելու մի ձև է: Ես դա գիտակցել եմ 29 տարեկանում»:
Հարցազրույցը մոդելն ավարտել է հետևյալ խոսքերով. «Յուրաքանչյուր օր նոր օր է: Ես կատարյալ մարդ չեմ. Ես պարզապես ապրում և շնչում եմ»: