Ադելաիդա․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է ամերիկացի Սթիվ Ջոնսոնի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 6:4, 4:6, 6:2։ Մրցախաղը տեւել է 2 ժամ։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար օլիմպիական փոխչեմպիոնը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ։
Ադելաիդայի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 9-ին։