«Ընտանիքի իմ ամենալավ օրինակն են». Սոֆի Դևոյանը հրապարակել է մայրիկի ու հոր ջերմ լուսանկարը
Պարուհի Սոֆի Դևոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհի Զարուհի Բաբայանը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Գժվում եմ իրանց համար։ Ընտանիքի իմ ամենալավ օրինակն են»,- մեկնաբանություններում գրել է նրանց դուստրը՝ Սոֆին։
Ավելի վաղ Սոֆին ջերմ շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ «Մամայի մասին խոսելիս ուզում եմ աշխարհի բոլոր սիրուն բառերը շարեմ մաղթանքիս մեջ… իմ ամենաբարի, չքնաղ, հմայիչ ու անսահման սիրուն մամա, ինչ էլ գրեմ, միևնույն է, քիչ է։ Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես քեզ միշտ տեսնեմ առողջ ու անսահման սիրո մեջ երջանիկ։ Քո հետ են կապված մանկությանս ամենավառ ու տպավորիչ դրվագները ու ավելի երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում իմ լավագույն ընկերուհին ես դարձել»,- գրել էր նա։
Լուսանկարը՝ այստեղ: