Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն...

Ղազախստան, Ինչ է կատարվում. Հունվարի 6

Ալմաթիի Հանրապետության հրապարակում փոխհրաձգություն է տեղի ունենում (08:00-9:00/ Հ.Ժ/)

Ալմաթիի Հանրապետության հրապարակում շուրջ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ զինված անվտանգության ուժերով բեռնատարներ, շրջապատել են հրապարակը, հայտնել է «Sputnik Ղազախստան»-ի թղթակիցը ։

Հրապարակի կենտրոնում անկարգությունների շուրջ 200 զինված հրահրիչներ են, ոմանք՝ հրազենով։ Ըստ թղթակցի՝ մոտ 10 կրակոց է արձակվել, բայց` ոչ ուժայինների կողմից:

Telegram ալիքի տվյալներով՝ զինվորականները ստիպել են խաղաղ բնակիչներին հետ քաշվել 100 մետրով, ինչից հետո կատաղի փոխհրաձգություն է սկսվել:

Հրապարակի շրջակայքն ամբողջությամբ վերահսկվում է զինվորականների կողմից։ Նրանք հարմար դիրքեր են գրավել, որպեսզի հանցագործները չներխուժեն ակիմատ կամ նախագահական նստավայր։

Զինվորականները լքել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը

Զինվորականները հեռացրել են շղթան և լքել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Ալմաթիի Հանրապետության հրապարակում անկարգությունների շուրջ 200 զինված սադրիչ, ոմանք՝ հրազենով, շրջապատված են զինվորականների կողմից, փոխհրաձգություն է սկսվել:

«Բացարձակապես բոլոր զինծառայողները հեռացել են հրապարակից... Զինվորականները ոչ մի շրջափակում չեն թողել։ Մառախուղի պատճառով հնարավոր չէ տեսնել, թե էլ ինչ է կատարվում հրապարակում»,- հայտնում է գործակալությունը Telegram-ում։

Նշվում է, որ առնվազն «երկու ջարդարար շարունակում է դրոշներ ծածանել բարիկադների վրա»։

 

Ալմաթիի վարչական շենքերը գրոհելու փորձերի ժամանակ տասնյակ հարձակվողներ են չեզոքացվել

Ալմաթիի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ գիշերը գերատեսչությունների շենքերը գրոհելու փորձեր են արվել, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։

Հաղորդվում է, որ տասնյակ հարձակվողներ չեզոքացվե են: «Այս պահին իրավիճակը վերահսկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Անցած գիշեր ծայրահեղական ուժերի կողմից վարչական շենքերի, Ալմաթի քաղաքի ոստիկանական բաժանմունքի, ինչպես նաեւ թաղային բաժինների եւ ոստիկանական բաժանմունքների գրոհի փորձեր են կատարվել։ Տասնյակ հարձակվողներ չեզոքացվել են, նրանց ինքնությունը պարզվում է»,- «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ոստիկանական բաժնի ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեքը:

Ալմաթիի բնակիչներին եւ հյուրերին Մասանչիի, Կարասայ Բատիրի, Ժամբիլի, Բայտուրսինովի փողոցների տարածքում խնդրում են դուրս չգալ տներից:
Երեք վարչական շենքերի տեղակայման վայրում հակաահաբեկչական օպերացիա է իրականացվում։

***

ԶԼՄ-ներ. Ալմաթիում օպերացիա է սկսվել կողոպտիչների եւ ջարդեր հրահրողների դեմ

Ալմաթիի իրավապահ մարմինները հինգշաբթի օպերացիա են սկսել կողոպտիչների եւ ջարդեր հրահրողների դեմ : Այս մասին հայտնել է «Միր-24» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օպերացիան իրականացվում է ուժային կառույցների եւ զինվորականների կողմից համատեղ։
Հաղորդվում է, որ անկարգությունների ժամանակ քաղաքը ահռելի վնաս է կրել։

Արմատականները վարչական շենքեր ու ավտոմեքենաներ են հրկիզել, ջարդել խանութների ցուցափեղկերն ու բանկոմատները, թալանել մի քանի խոշոր առեւտրի կենտրոններ։

***

Նուր-Սուլթանի պարեկատուն. Քաղաքում ուժեղացվել է հասարակական կարգի պաշտպանությունը

Ղազախստանի մայրաքաղաքում բոլոր վարչական շենքերն ուժեղացված պաշտպանության տակ են առնվել։ Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Քաղաքի ոստիկանական բաժնի պետի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։ Բայց, չնայած դրան, մի շարք սահմանափակումներ են մտցվում, ուժեղացվել է հասարակական կարգի պաշտպանությունը, հայտնում է «Միր 24»-ը:

Նուր-Սուլթանում գիշերն անցել է առանց միջադեպերի: Առավոտյան ժամը 7-ից գործում է հասարակական տրանսպորտը, խանութներն ու առեւտրի կենտրոնները բաց են: Սակայն Նուր-Սուլթան օդանավակայանը դեռ թռիչքներ չի ընդունում։ Մի քանի ժամով ինտերնետ կապ էր հայտնվել։ Այժմ այն կրկին բացակայում է։ Քաղաքը տեղեկատվական մեկուսացման մեջ է: Կառավարությունն օպերատիվ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: Ոստիկանությունը Նուր-Սուլթանում աշխատում է ինտենսիվ ռեժիմով:

«Ուժեղացվել է հասարակական կարգի, հատկապես կարեւոր եւ ռազմավարական նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող օբյեկտների պաշտպանությունը։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, իրերի եւ տրանսպորտային միջոցների զննում։ Քաղաքի կենսագործունեության ապահովման համար արտակարգ դրության պայմաններում կրթական, առողջապահական, կենսապահովման եւ բիզնես օբյեկտների շահագործման կանոններ են մշակվում»,- ասել է Նուր-Սուլթանի հրամանատար Էդեն Սայդենովը:

Ազգային բանկը հայտարարել է, որ դադարեցրել է բանկերի եւ բորսաների աշխատանքը։ Ի դեպ, Նուր-Սուլթանում եւ մի շարք բանկոմատներում փողերն արդեն վերջացել են։

Հիշեցնենք, որ Ղազախստանի բոլոր շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Գիշերը երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։ Նա պատմել է, թե ինչ է պետությունն անում անկարգությունների վերացման համար։ Հայտնի է, որ ուժայիններին հաջողվել է հետ գրավել քաղաքային ակիմատի շենքը եւ միջազգային օդանավակայանը։ Նախագահը ղազախստանցիների եւ ՀԱՊԿ անդամ երկրների անունից օգնություն է խնդրել, քանի որ տեղի ունեցողը լուրջ վտանգ է ստեղծում երկրի քաղաքացիների կյանքի անվտանգության համար։

***

Նուր-Սուլթան-Ալմաթի բոլոր մոտակա չվերթները չեղարկվել են

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան Նազարբաեւի օդանավակայանից դեպի Ալմաթի մոտակա բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նուր-Սուլթանի օդանավակայանի մոտ մի քանի զրահափոխադրիչ է տեղակայվել, շուրջբոլորը մարտական ​​հերթապահություն է իրականացվում։ Մեկնման սրահի մուտքի մոտ հերթ է կուտակվել, քանի որ անվտանգության աշխատակիցները մարդկանց այնտեղ չեն թողնում։ Կարող են անցնել միայն մոտակա չվերթների ուղեւորները։

Բացի այդ, մեկնման սրահ արգելվում է մտնել նաեւ մարդկանց, ովքեր ծրագրել էին թռնել Ալմաթի: Հարցին, թե ինչպես կարելի է հասնել այդ քաղաք, անվտանգության աշխատակիցներն ասում են, որ չգիտեն:

Հինգշաբթի գիշերը Ալմաթիի պարետատունը հայտնել էր, որ իրավապահ մարմինները հակաահաբեկչական հատուկ օպերացիա են սկսել։ Քաղաքում բջջային կապն ու ինտերնետն անհասանելի են:

***

Կրեմլի կայքը հրապարակել է Փաշինյանի հայտարարությունը Ղազախստանում խաղաղապահների մասին ՀԱՊԿ որոշման վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ղազախստան կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի երեկոյան president.rf կայքում:

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- ասված է Փաշինյանի հայտարարության մեջ, ով 2022 թվականին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է։ Ավելի վաղ այս փաստաթղթի տեքստը հրապարակել էր Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջին:

Չորեքշաբթի Փաշինյանը Ղազախստանում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդակցություններ էր սկսել ՀԱՊԿ ղեկավարների հետ։ Այդ հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ավելի վաղ դիմել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին «ահաբեկչական վտանգի հաղթահարման հարցում» օգնության խնդրանքով` հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունները որպես ագրեսիայի ակտ որակելով:

Հավաքական անվտանգության պայմանագիրը ենթադրում է, որ կազմակերպության անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում մնացածները պետք է անհապաղ նրան «անհրաժեշտ օգնություն տրամադրեն, այդ թվում՝ ռազմական», եւ աջակցություն ցուցաբերեն «իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»։ Այժմ ՀԱՊԿ-ում, Ղազախստանից բացի, ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

***

Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բանկերի եւ ֆոնդային բորսայի աշխատանքը

Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր բանկերի, բացառությամբ ազգայինի, ինչպես նաեւ ֆոնդային բորսայի աշխատանքը:
Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը՝ «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրի ղեկավարի հրամանագրի համաձայն՝ բնակչության անվտանգության ապահովման նպատակով Ղազախստանի Հանրապետության բոլոր շրջաններում արտակարգ դրություն է մտցվել։ Ղազախստանի Հանրապետության Ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալությունը եւ Ղազախստանի Ազգային բանկը, հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների իրականացումը եւ հաշվի առնելով ժամանակավոր խափանումները համացանցի աշխատանքում, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների աշխատողների եւ ֆինանսական ծառայությունների սպառողների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար հայտնույմ են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին: Գործակալությունը եւ Ազգային բանկը հորդորում են քաղաքացիներին եւ լրատվամիջոցներին վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասել է նա:

 

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan