Հայաստանի իշխանությունները պետք է «ճնշումներ» գործադրեն, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնովին փոխվեն
Ֆրանսիան 2022 թվականին ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Այդ տեղեկությունը ուշադրության է արժանացել նաև Հայաստանում, հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկության, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարների, քաղաքական գործիչների ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Ըստ այդմ հաճախ է հնչում հարց, թե Հայաստանի համար ինչ շահեկան հեռանկար կապահովի Ֆրանսիայի նախագահությունը: Պետք է ասել, որ չափազանցված սպասումները տեղին չեն: Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ երկիր է, առանձնահատուկ վերաբերմունքով, սակայն Եվրամիության նախագահողի կարգավիճակը չի նշանակում որևէ հատուկ դեր կամ արտոնություն որոշումների կայացման կամ ընդհանուր քաղաքականության ձևւավորման իմաստով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: