Նոր դեսպան՝ հին հարաբերություն. Հայաստանը «վերադարձրեց» Ռուսաստանինը. 1in.am
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որ այդ պաշտոնին նշանակվեց 44-օրյա պատերազմից հետո և պաշտոնավարեց մինչև ադրբեջանցիների 2021-ի մայիսյան հայտնի առաջխաղացումը, նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան: Մինչ այդ՝ մինչ նախարար նշանակվելը, Վաղարշակ Հարությունյանը 44-օրյա պատերազմից շաբաթներ առաջ նշանակվեց Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական:
Հայաստանում ՌԴ դեսպանի հարցին անդրադարձա մի քանի շաբաթ առաջ, փոփոխության վերաբերյալ մամուլի արտահոսքի առիթով: Այդ անդրադարձում նշեցի, որ անկասկած պետք է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխություն, արդեն նախկին դեսպան Վարդան Տողանյանը մեղմ ասած արդյունավետ չէր իր կարգավիճակում: Ամբողջ հարցն այն է սակայն, ինչպես նշել էի անդրադարձում, որ որևէ դեսպանի նշանակումով հայ-ռուսական հարաբերության փոփոխություն ակնկալելը թերևս մոլորություն է, քանի որ նախ պետք է փոխվի Հայաստանի քաղաքական ուղենշումը, պետք է մշակվի ՌԴ հետ հարաբերության և այդ ուղղությամբ դիվանագիտության նոր բովանդակություն, նոր հայեցակարգ, որպեսզի այն կոնկրետ կարգավիճակում պատասխանատվության իր բաժնով իրացնի Հայաստանի որևէ դեսպան:
Միաժամանակ սակայն հասկանալի է, որ խնդրի այդ հայեցակարգային լուծումը բավականին աշխատատար, բարդ և բազմաշերտ գործընթաց է ու հասկանալի է, որ այդ ընթացքում այդուհանդերձ Հայաստանը պետք է ունենա դեսպան Մոսկվայում, և իհարկե պետք է փորձի այդ դեսպանի միջոցով արդյունավետ իրացնել իր թեկուզ ընթացիկ քաղաքականությունը և լուծել ընթացիկ խնդիրները: Վաղարշակ Հարությունյա՞նն է այդ պաշտոնյան, այդ դեսպանը, որ կարող է լուծել այդպիսի խնդիրներ: Հարությունյանի առումով առնվազն կան հարցեր նրա Հայաստանում պաշտոնավարելու արդյունավետության վերաբերյալ, և ընդհանրապես հայաստանյան գործունեության վերաբերյալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: