Սպիտակ տունը «խելահեղ» է անվանել այն ենթադրությունը, թե Ղազախստանում ցույցերի հետեւում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը
Սպիտակ տունը «խելահեղ» է անվանել այն ենթադրությունը, թե Ղազախստանում ցույցերի հետեւում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հետեւում ենք Ղազախստանում բողոքի ցույցերի մասին տեղեկություններին։ Մենք աջակցում ենք հանդարտության կոչերին եւ ցուցարարներին հորդորում պահանջներն արտահայտել խաղաղ ճանապարհով, իսկ իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել»,-ասել է նա։
Փսակին նաեւ «խելահեղ» է անվանել Ռուսաստանի այն ենթադրությունը, թե Ղազախստանում ցույցերի հետեւում կարող է կանգնած լինել ԱՄՆ-ը։