Մակրոնը կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ցանկանում է մասնակցել ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել։
Այսպես է նա պատասխանել Parisien թերթի ընթերցողների հարցին․
«Կեղծ ակնկալիքներ չկան։ Ես ցանկանում եմ։ Հենց որ սանիտարահիգիենիկ պայմաններն այնպիսին լինեն, որոնք թույլ կտան անձամբ ինձ համար պարզաբանել այս հարցը, կասեմ ձեզ այդ մասին։ Այս որոշումը ամրապնդվում է իմ ներսում: Ես պետք է համոզվեմ, որ կարող եմ գնալ այնքան հեռու, որքան ուզում եմ», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա ապրիլին։