Եվրոպան կարող է առանց գազ մնալ երկու ամսից. Bloomberg
Եվրոպան կարող է հայտնվել առանց գազ մնալու սպառնալիքի տակ առաջիկա երկու ամիսներին ցուրտ եղանակի և պահեստարաններում կապույտ վառելիքի քիչ պատճառով, գրում է Bloomberg-ը։
Որպես վառելիքի ճգնաժամի նախադրյալներ նշվում են անցումը էներգիայի վերականգնվող էներգիայի աղբյուրներին և բնական գազի ներքին արդյունահանմման ծավալների անկումը։ Անցյալ տարի եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է հողմային և արևային էներգիայի անկայունության պատճառով։
«Առջևում ձմռան երկու ամենացուրտ ամիսներն են, և մտավախություն կա, որ Եվրոպայում կարող է սպառվել գազը»,- ասվում է հոդվածում։