Բաղդադի օդանավակայանի շրջանում կանխել են հրթիռային գրոհը ռազմական ճամբարի վրա
Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի ված բանակել Էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին հունվարի 5-ին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռներն ուղարկվել են Իրաքի մայրաքաղաքի արեւմտյան մասից: Արկերի անկման վայրերը պարզված չեն: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մինչդեռ արաբական հանրապետության անվտանգության ոլորտում իրազեկման հարցերի պետական ծառայությունը Facebook-ում հայտնել Է հրթիռային արկի «Էն Նասր» ռազմական ճամբարից ոչ հեռու ընկնելու մասին, որը գտնվում Է Բաղդադի արեւմուտքում: Բացի դանից, իրաքցի ուժայիններին հաջողվել Է օդանավակայանին հարող թաղամասում հայտնաբերել հրթիռների արձակման ինքնաշեն կայանք:
Վերջին երկու օրը C-RAM համակարգերը կանխել են անօդաչուների գրոհներն Այն ալ Ասադ ռազմակայանի վրա Բադադից դեպի հյուսիս եւ «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաճախացած հարձակումները կապում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի (1957 – 2020) եւ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի (1954 – 2020) մահվան տարելիցի հետ, որոնք 2020 թվականի հունվարի 3-ին ենթարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհին Բաղդադի օդանավակայանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: