Գեղարքունիքի Չկալովկա գյուղի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բենզալցակայան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն՝ կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն: