Prada-ն տոնական նոր արշավը նվիրել է Վագրի տարուն
Prada-ն ներկայացրել է տոնական գովազդային արշավը, որը նվիրված է Վագրի տարուն։ Դրա շրջանականերում իտալական ապրքանիշը նվիրատվություն կկատարի «China Green Foundation» բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է «Walking with Tiger and Leopard» ծրագրով․ այն ուղղված է Չինաստանում վայրի բնության եւ կենսաբազմազանության պահպանմանը, հայտնում է WWD-ն։
Prada-ն նաեւ արտ-նախաձեռնություն է սկսում մինչեւ 30 տարեկան նկարիչների համար։ Նրանց առաջարկվում է ներկայացnել վագրի կերպարի վերաիմաստավորումը։ Աշխատանքները կարելի է ներբեռնել կայքի պաշտոնական կայք․ դրանք կգնահատի պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույնների հեղինակը կարող են 2022թ․-ի ընթացքում մասնակցել հատուկ նախագծին։
Ի դեպ, 2021թ․-ի դեկտեմբերին Մոսկվայում բացվել էր Prada Mode ժամանակավոր տարածքը, որը ձեւավորել էր Դեմիեն Հերսթը։