Ադրբեջանում հացի շուրջ աժիոտաժ է սկսվել, իսկ պատգամավորն առաջարկում է քիչ ուտել
Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել հացի մոտալուտ թանկացման շուրջ։
«Ամեն տեսակ հաց են գնում։ Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ սա փչացող ապրանք է: Ինչ էլ լինի, սոցցանցերում բազմաթիվ քննադատական արձագանքներ կան այն մասին, որ գնորդները հացերը տանում են դարակներից: Մարդիկ վերցնում են 5-6-ական հաց՝ պատճառաբանելով գալիք թանկացումներով»,-գրում է haqqin.az-ը։
«Ստեղծված իրավիճակի ֆոնին հատկապես անհեթեթ է հնչում Միլի Մեջլիսի պատգամավոր Էլդար Գուլիեւի հայտարարությունը։ Ժողովրդի ընտրյալը բողոքու մէ, որ մարդիկ իրենցից ավելի շատ հաց են գնում, իսկ առավոտյան չորացած հացը թողնում են աղբամանների մոտ։ Էլդար Գուլիեւը կոչ է արել մարդկանց շատ հաց չգնել եւ դրանով իսկ դադարեցնել թանկացումը։ Պատգամավորի հայտարարությունը սոցցանցերի օգտատերերի կողմից թշնամաբար է ընդունվել։ Իսկապես, պատգամավորը թանկացումները կանխող օրենսդրական ակտերի նախապատրաստմանը մասնակցելու փոխարեն փաստացի խրախուսում է մարդկանց ավելի քիչ օգտագործել ալյուրի արտադրանքը, առաջին հերթին՝ հացը։