«Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Բլինովսկայան հայտարարել է, որ Սոբչակը հարցազրույցի ընթացքում ագրեսիվ պահվածք է դրսևորել
Հոգեբանական հայտնի մարաթոնների հեղինակ Ելենա Բլինովսկայան գանգատվել է, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ լրագրող Քսենիա Սոբչակը ուշացել է իր հետ հարցազրույցին։
«Ծննդյան օրվա ընթացքում նա ինձ անձամբ է բեմից ասել․ «Մի խմիր, վաղը շուտ պետք է արթնանաս»։ Իհարկե, ես հարցազրույցին ժամանակին եմ գնացել, իսկ նա՝ ոչ։ Նախօրեին նա ուշացել է նաեւ տոնին։ Երկու ժամ բոլորը նրան էին սպասում՝ ես, Ուրգանտը, հյուրերը։ Նախքան հարցազրույցը, երբ արդեն 12:05 էր, եւ ես մեկ ժամ միայնակ կանգնած էի տեսախցիկների առաջ, ես հստակ ու խիստ ասացի, որ կսպասեմ եւս 10 րոպե եւ վերջ։ Օպերատորները վախեցան։ Քսենիայի բախտը բերեց․ նա հինգ րոպե անց եկավ»,- հայտարարել է Բլինովսկայան։
Ելենայի խոսքով՝ հայտնվելով նկարահանման հրապարակում՝ Սոբչակը սկսել է արդարանալ՝ անհարմար իրավիճակի համար մեղադրելով բոլորին։ Բլոգերն այդ պահվածքը վիրավորական է համարել։
«Բարեբախտաբար, նրան հարդարել է իմ վիզաժիստը, որը պատմել է, որ հանդիպման ժամին Քսյուշան դեռ քնած էր։ Իմ վիզաժիստին նույնիսկ նախատել են, որ նա Քսենիային արթանացրել է 11-ին՝ հոգնելով նստել ու սպասել։ Ես չէի ցանկանում պատմել դրա մասին, բայց հիմա դուք հասկանում եք, թե ինչու եմ ես հարցազրույցի սկզբում չար ու փակ։ Ես նման բաներ չեմ սիրում։ Ես հենց այդ մասին եմ Քսնեիային ասում հարցազրույցում․ «Արի ցույց տանք իրականությունը, որ դու պասիվ ագրեսոր ես»»,- գանգատվել է Բլինովսկայան։
Հոգեբանի հետ սկանդալային հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել։ Հիմա արդեն այն երկուսուկես միլիոն դիտում ունի, սակայն արձագանքները հակասական են։ YouTibe-ում օգտատերերը քննադատում են Բլինովսկայային։ Նա, սակայն, ինստագրամյան էջում միայն դրական արձագանքներ է հրապարակում իր ու իր աշխատանքի մասին։