Ավստրալիայի վարչապետը Ջոկովիչին զգուշացրել է, որ կարող է առաջին ինքնաթիռով վերադառնալ տուն
Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորիսոնը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին Ավստրալիա ժամանելու համար կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն ստանալը։ Այդ մասին հայտնել էր Ջոկովիչը, Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչներն էլ հաստատել էին։
«Ջոկովիչը Ավստրալիա ժամանելուց հետո պետք է ապացույցներ ներկայացնի, որ իր համար բացառությունն արվել է հարգելի պատճառներով։ Եթե նա չներկայացնի բժշկական բացառություն ստանալու հիմնավորումը, առաջին ինքնաթիռով կվերադառնա տուն»,- Մորիսոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Australian Open-ը կմեկնարկի հունվարի 17-ին։ Ջոկովիչը կպաշտպանի անցած տարի նվաճած տիտղոսը։