Ցուցարարներն անկարգություններ են կազմակերպել Ալմաթիի հիվանդանոցներում եւ կլինիկաներում. պարետատուն
Ալմաթիում ցուցարարները խոչընդոտում են շտապօգնության մեքենաների աշխատանքին, վնաս են հասցնում բուժաշխատողներին եւ ջարդուփշուր անում սոցիալական հաստատություններումԼ Այս մասին հայտնել են քաղաքային պարեկության տեղեկատվական կենտրոնում, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Քաղաքի հանրային առողջության վարչության տվյալներով՝ «ագրեսիվ քաղաքացիները շտապում են մեգապոլիսի կլինիկաներ եւ հիվանդանոցներ, որտեղ վնասում են բուժհաստատությունների գույքն ու սարքավորումները»։
«Ապօրինի գործողությունների արդյունքում տուժել է շտապօգնության հինգ աշխատակից, այդ թվում՝ երկու վարորդ եւ երեք բուժաշխատող։ Տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ»,-հայտնել են վարչությունից։